ԵՏՄ-ի հետ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը բնույթով նման է այն համաձայնագրին, որը ստորագրվել է Չինաստանի հետ։ Այս մասին խորհրդարանի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հաձնաժողովի նիստում, «ԵՏՄ-ի հետ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազատ առեւտրի գոտու համաձայնագրի վավերացման մասին» օրինագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 25-ին ասաց Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նա, մասնավորապես, նշեց, որ Վիետնամից Հայաստան ամենից հաճախ ներմուծում են հագուստ, իսկ Հայաստանից Վիետնամ արտահանում են ալկոհոլային խմիչքներ։ Անանյանն ավելացրեց, որ ապրանքաշրջանառությունը երկրների միջեւ ոչ թե ռազմավարական, այլ հիմնականում սպառողական ապրանքների մակարդակին է։



























