Թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները թռիչքներ կիրականացնեն Անկարայում ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը փորձարկելու համար՝ չնայած Վաշինգտոնի ճնշումներին եւ այդ համակարգերից հրաժարվելու կոչերին, հաղորդում է Reuters-ը:

Համակարգերի գնումից հետո թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարացել են: Վաշինգտոնը պնդում է, որ С-400-երն անհամատեղելի են ամերիկյան F-35 կործանիչների հետ:

Անկարայի նահանգապետի վարչակազմը հայտնել է, որ թուրքական F-16-ն ու այլ ինքնաթիռներ թռիչքներ կիրականացնեն Անկարայում:

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ թռիչքները կիրականացվեն Ս-400 ռաիդոլոկացիոն համակարգերի փորձարկման համար: Մատակարարումները սկսվել են հուլիսին:

Բրոքերները հայտնել են, որ այդ նորությունները բացասական ազդեցություն են ունեցել լիրայի վրա, որը էժանացել է՝ հասնելով 5,7380 դոլարի: Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը կարեւոր դեր է ունեցել անցած տարի գրեթե 30%-ով լիրայի փոխարժեքի անկման հարցում: