Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 13։59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ շունը հայտնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակի շատրվանների ավազանի մեջ եւ չի կարողանում ինքնուրույն դուրս գալ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շանը դուրս են բերել ավազանից եւ տեղափոխել անվտանգ տարածք։