Երեքշաբթի 5,4 ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բոսնիա-Հերցեգովինայում։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարաեւոյից 75 կիլոմետր հարավ։ Օջախը 10 կիլոմետր խորություն ունի։

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։