Սուրբծնդդյան եղեւին երկուշաբթի տեղափոխել են Սպիտակ տուն: ԱՄՆ նախագահի գլխավոր նստավայրում այն դիմավորել է երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ավանդույթի՝ եղեւնին, որի բարձրությունը հասնում է 5,5 մետրի, Սպիտակ տուն են տեղափոխում կառքով, զանգակներով զարդարված ձիերով: Սպիտակ տան մուտքի մոտ Մելանյա Թրամփը զննել է եղեւնին, որը բերվել է Փենսիլվանիա նահանգից, ապա հավանություն տվել այն տեղադրելու համար: Եղեւնին կզարդարի Սպիտակ տան Կապույտ սենյակը:

Սովորաբար այն տեղափոխվում է Սպիտակ տուն Երախտագիտության օրը նշելուց հետո, սակայն այս տարի Թրամփը որոշել է բացառություն անել, քանի որ արդեն երեքշաբթի ընտանիքի հետ տեղափոխվում է Ֆլորիդա նահանգի Պալմ-Բիչում գտնվող «Մար-ա-Լագո» կալվածք:

Սպիտակ տանը սուրբծնդդյան եղեւնին կզարդարեն բազմաթիվ կամավորներ:

Յոթ մետր բարձրությամբ տոնածառը առաքել է Փենսիլվանիա նահանգի Փիթման քաղաքի Մահանտոնգո հարթավայրում գտնվող ընկերությունը, որի սեփականատեր Լարի Սնայդերը հաղթել է Սուրբծննդյան տոնածառների ազգային ասոցիացիայի կողմից անցկացվող ամենամյա մրցույթում, որն անցկացվում է 1966 թվականից:

Սպիտակ տանը եղեւնի տեղադրելու ավանդույթն առաջացել է 1889 թվականից, երբ ԱՄՆ 23-րդ նախագահ Բենջամին Հարիսոնն առաջին անգամ տոնական ծառը տեղադրել Դեղին սենյակում: 1912 թվականից՝ 27-րդ նախագահ Ուիլյամ Տաֆտի նախագահության շրջանում, ծառը սկսել զարդարել Կապույտ սենյակը:

Կոնգրեսի մոտ եւս եղեւնի է տեղադրվել: Այն ունի 18 մետր բարձրություն: Նյու Մեքսիկո նահանգից ծառը հաղթահարել է մոտ 3200 կմ, որպեսզի հասնի Կապիտոլիումի բլուր: Ավանդույթի համաձայն լույսերը կվառի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Անցած տարի Կոնգրեսի համար եղեւնի է բերվել Օրեգոն նահանգից: Կապիտոլիումի բլուրում սուրբծննդյան եղեւնին անվանում են «ժողովրդական», իսկ Սպիտակ տան մոտ տեղադրված եղեւնին՝ «ազգային»:

Կոնգրեսի մոտ սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու ավանդույթը ձեւավորվել է 1964 թվականից, այն նախաձեռնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն ՄքՔորմաքը: