Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու եւ գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման N զորամասում նոյեմբերի 25-ին անցկացվել են կապի վարժանքներ։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողները մշտական տեղակայման վայրից դուրս բացազատել են կապի հանգույցներ եւ շարժական կապի միջոցներ, իրականացրել հրամանատարական կետի կապի ապահովման աշխատանքներ:



























