Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում Անդրանիկի եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes G55 մակնիշի 36 FA 247 համարանիշի, Hyundai Sonata մակնիշի 10 ԼD 110 համարանիշի եւ ВАЗ 2107 մակնիշի 77 TՏ 577 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը: