Խորհրդային Հայաստանի երկարամյա ղեկավար, Հայաստանի Երրորդ հանրապետության Ազգային ժողովի նախկին խոսնակ Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծման աշխատանքների համար կառավարության պահուստային հիմնադրամից որպես սուբվենցիա Երեւան քաղաքին հատկացվել է 3 մլն 281 հազար դրամ:

Հուշարձանը կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանը սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ: