Իսլամիստ յոթ գրոհայինի դատապարտել են մահապատժի Բանգլադեշի սրճարաններից մեկում 2016 թվականին հարձակման պատճառով, որի զոհ է դարձել 22 մարդ, տեղեկացնում է BBC News-ը։

Դատարանի առջեւ հարձակման կազմակերպման եւ իրագործման համար կանգնել է ութ մարդ, որոնցից մեկն արդարացվել է։

Այն ժամանակ գրոհայինների զոհ էին դարձել հիմնականում զբոսաշրջիկները։

Գրոհը կատարվել է «Սուրբ գյուղացի» սրճարանում, Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում։