Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփվել են Երեւան քաղաքի եւ մարզային բաժիններում  հարկադիր  կատարողների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքները։

Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի։ Թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թեկնածուները երկրորդ փուլում մասնակցել են հարցազրույցի:

Թափուր պաշտոնների հավակնորդներից  16-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը: