ԱՄՆ-ում Ջեֆերսոն շրջանում նավթաքիմիական գործարանում պայթյուն է որոտացել, հաղորդում է KFDM-ը:

Շրջանի դատավոր Ջեֆ Բրենիքի խոսքով՝ պայթյունը որոտացել է Փորթ Նեչես քաղաքում գտնվող գործարանում:

Պայթյունի արդյունքում հրդեհ է սկսվել: Բացի այդ, կոտրվել են մի քանի մղոն հեռավորությամբ գտնվող տների ապակիները:

Բրենիքի խոսքով՝ տուժածների մասին տեղեկություն չկա: