ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն » ՊՈԱԿ-ի կողմից ճանապարհների կողմնային հատվածներում տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ազդանշանային սյուներն անդրադարձնում են լույսը, որով վարորդին օգնում են կողմնորոշվել երթեւեկության ժամանակ եւ անվտանգ են դարձնում այն։

«Հաշվի առնելով նախկինում արձանագրված դեպքերը՝ ՏԿԵՆ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է քաղաքացիներին չվնասել եւ չգողանալ սյուները։ Այլապես կենթարկվեն պատասխանատվության»,-ասված է հաղորդագրության մեջ: