Մայամիում 60-ամյա բնակիչ Դոնովան Ստյուարտը հայտարարել է, որ ստիպված է եղել օգտագործել իր հրացանը՝ բոլոր փամփուշտները արձակելով իրեն սպառնացող կողոպտիչի կրծքավանդակի ուղղությամբ, հաղորդում է Fox News-ը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի, երբ զինված տղամարդը նրա վրա պահել է ԱԿ-47 ինքնաձիգն ու պահանջել է իրեն տալ զարդերը:
Այդ պահին Ստյուարտը գտնվել է բեռնատարի մեջ իր 11-ամյա որդու եւ կնոջ հետ:
Ոստիկանությունը քննում է գործը, սակայն Ստյուարտի գործողությունները ինքնապաշտպանություն են որակվել:



























