Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվել են պարապմունքներ: 

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անձնակազմը մեկ անգամ եւս ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններին եւ ձեռք բերել դրանցից պաշտպանվելու հմտություններ:

Բացի այդ, 3-րդ զորամիավորումում նոյեմբերի 26-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման միջոցառումներ։

Բացազատվել են ուսումնական կետեր, ներկայացվել են զենք-զինամթերքի, կապի միջոցների եւ ռազմական տեխնիկայի շահագործման ընթացքում անվտանգության պահպանման կանոնները, ինչպես նաեւ առաջին բուժօգնության ճիշտ եւ արագ կազմակերպման մեթոդները։