Հայաստանը ձգտում է հասարակությունում դրական վերաբերմունք ձեւավորել առողջ ապրելակերպի հանդեպ։ Այս բաղադրիչի մեջ, անշուշտ, ներառված է նաեւ ճիշտ սնվելը։ Այս մասին մթերային ներդրումներին եւ գործարարության զարգացմանը նվիրված միջազգային համաժողովում նոյեմբերի 27-ին ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը։
Նրա խոսքով՝ այս կետը ներառված է նաեւ ներառական կրթության հայեցակարգում։ «Հայտնի է, որ սննդի որակյալ համակարգի ներդրումը դպրոցներում էապես բարձրացնում է կրթական գործընթացի արդյունավետությունը»,- նշել է փոխնախարարը։
Նա հիշեցրել է Հայաստանում իրականացվող «Դրոցական սնունդ» ծրագրի մասին, որը կարող է անհրաժեշտ բազա դառնալ հետագա վերափոխումների համար։





























