Անհրաժեշտություն չկա հակադրելու ԵՏՄ շրջանակում միասնական քաղաքականությունն ու եվրոպական փորձը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Լինելով ԵՏՄ-ում եւ Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կարգավորող մեխանիզմների ձեւավորման քաղաքականություն վարելով՝ մենք հնարավորություն ենք ստացել կարճ ժամանակում լավագույն փորձը կիրառել Հայաստանում»,- նշեց նա: