Նոյեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ,

Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին՝ 2 հա, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 3000 քմ, 

Կոտայքի մարզի Զորավան գյուղում՝ 4 հա, 

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ 1 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: