Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նոյեմբերի 27-ին, ժամը 08.50-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 44-ամյա Էդիկ Չ.-ն, որը 2017 թ. հուլիսի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Կանխամտածված սպանության համար հետախուզվող Էդիկը հայտնաբերվել է սահմանային անցակետում


























