Միլիարդատեր Դոնալդ Տրամպը մասնավոր խուզարկուներ է վարձել` պարզելու`արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծնվել է Հավայյան կղզիներում, թե ոչ:

«Իմ մարդիկ այժմ աշխատում են Հավայյան կղզիներում եւ աչքերիս չեմ հավատում, որ մոտենում ենք վերջնակետին»,- ասել է Տրամպը NBC-ով`ամերիկյան ամենահեղինակավոր առավտոյան հաղորդման ժամանակ, գրում է Gazeta.ru-ն:

Տրամպը, ով ցանկանում է իր թեկնածությունը դնել ԱՄՆ-ի 2012թ նախագահական ընտրություններին, վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ ասել է իր` Օբամայի ԱՄՆ-ում չծնված լինելու կասկածների մասին:

Միլիարդատիրոջ խոսքով`փաստաթուղթը, որը Օբաման ներկայացնում է որպես ապացույց իր ծննդյան վերաբերյալ, անվստահելի է: «Այն չունի ոչ ստորագրություն, ոչ սերիայի համար», - ասել է նա:

Հավայյան կղզիների խորհուրդը բազմիցս հաստատել է, որ Օբաման ծնվել է հենց այնտեղ, բայց ըստ վերջին սոցիոլագիական հարցումների` հանրապետականների կեսը կասկած է հայտնել, որ Օբաման կարող է ծնված լինել այլ վայրում, ոչ թե ԱՄՆ-ում, ինչը կասկածի տակ կդնի Օբամայի`ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու հավանականությունը:

Ըստ Սահմանադրության` ԱՄՆ նախագահ կարող է դառնալ միայն ԱՄՆ-ում ծնված անձը: