Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 28-ին, ժամը 19:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հալաբյան փողոցից Մոնթե Մելքոնյան փողոց տանող հատվածում «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ», որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել եւ հոսանքազրկել են ավտոմեքենան: