Ուրբաթ տասնյակ հազարավոր ալժիրցիներ մասնակցել են բողոքի ցույցին՝ պահանջելով չեղարկել հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրությունները մինչեւ հին իշխանությունները կհեռանան ու բանակը կդադարի զբաղվել քաղաքականությամբ, հաղորդում է Reuters-ը:
Բողոքի ցույցեր եւ քայլերթեր են անցկացվել երկրի ողջ տարածքով:
Ցուցարարները վանկարկում էին «Ոչ ընտրություններին», «Ազատություն բանտարկյալներին», «Բանակը չպետք է զբաղվի քաղաքականությամբ»:
Այժմ ցուցարարները մարտահրավեր են նետել բանակին, որը պնդում էր դեկտեմբերի 12-ին անցկացնել ընտրությունները՝ հայտարարելով, որ դա միակ ելքն է իշխանության եւ ընդդիմադիր շարժման միջեւ հակամարտությունը լուծելու համար:





























