Ուրբաթ Հունգարիայի ոստիկանությունը հայտարարել է երկու թունել հայտնաբերելու մասին որոնցից օգտվել են միգրանտները Սերբիայից երկրի տարածքում հայտնվելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Համաձայն իրավապահ մարմինների տեղեկատվության՝ թունելներից մեկի երկարությունը կազմում է 34 մետր: Դեռ ավելին, այդտեղ նրանք ձերբակալել են 44 միգրանտի:

Ոստիկանության գնդապետ Ջենո Շիլասի Խորվաթի խոսքով՝ միգրանտների հետ ձերբակալվել է նաեւ Սերբիայի քաղաքացի, որը կասկածվում է միգրանտների անօրինական թրաֆիքինգի մեջ:

Ներկայումս երկրի անվտանգության ուժերն ուսումնասիրում են տեղանքը դրոնների եւ սքաներների կիրառմամբ՝ ուրիշ թունելներ հայտնաբերելու նպատակով: