Ուկրաինայի իշխանությունները սկսել են ստուգել երկրի ատոմային էլեկտրակայանների սեյսմիկ անվտանգությունը, տեղեկացնում է Ուկրաինայի կառավարության կայքը:

Կապված ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետ` Ուկրաինան, որտեղ 1986թ ապրիլի 26-ին տեղի էր ունեցել տեխնածին խոշոր աղետ` Չեռնոբիլի ատոմակայնի վթարը, որոշել է ուժեղացնելու ատոմակայանների անվտանգությունը, տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստին»:

Ապրիլի 8-ին` ուրբաթ օրը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ասել է, որ Ուկրաինայի ատոմային էլեկտրակայանները ստուգելու նպատակով ձեռնարկված բոլոր միջոցառումները պետք է պատշաճ կարգով ֆինանսավորվեն:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից եւ ցունամիից հետո «Ֆուկուսիմա-1»-ի հովացման համակարգը շարքից դուրս էր եկել եւ արտակարգ դրություն էր հայտարարվել: Մի շարք կայաններում պայթյուններ էին եղել, ինչը հանգեցրել էր մթնոլորտի մեջ ռադիոակտիվ տարրերի տարածմանը: