Թուրքիայի ծովափնյա կայանից հաղորդել են, որ Սեւ ծովի փոթորիկի ժամանակ անհետացած բեռնանավի անձնակազմը իրենց հետ կապի մեջ է մտել:

«Տոգոյի դրոշի տակ նավարկող բեռներով նավի անձնակազմը ազդակ է հասցրել Նովոռոսիյսկ նավահանգստից, որ չի կարող առաջ ընթանալ փոթորիկի պատճառով, այնուհետեւ այլեւս չի կարողացել կապի մեջ մտել»,- ասել է Կրասնոդարի երկրամասի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Բեռը` մոտ 1000 տ ցիտրուսային մրգեր, գտնվում է վարչության մոտ:

«Այժմ նավով զբաղվում է թուրքական ծառայությունը: Մեր տվյալներով`բեռներով նավը թեքված է, այսինքն`դրա վրայի բեռը թեքված է»,- իրավապահների ներկայացուցչի  խոսքը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին»: