Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է Լոնդոն այցը, որտեղ նա պետք է հանդիպեր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, հաղորդում է «13 ալիքը»՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյային:

Նեթանյահուն մտադիր է ավելի ուշ այս շաբաթ հանդիպել Պոմպեոյի հետ Լիսաբոնում:

Haaretz թերթի հաղորդմամբ՝ բրիտանացի պաշտոնյաները դժգոհ են, որ Նեթանյահուն վերջին ամիսների ընթացքում երկրորդ անգամ է ուղեւորություն ծրագրում, որպեսզի հանդիպի ԱՄՆ պաշտոնական անձանց հետ:

Սեպտեմբերին նա Լոնդոն է մեկնել, որպեսզի հանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Ինքնաբերական հանդիպումները զարմացրել են բրիտանացի քաղաքական վերլուծաբաններին:

Իսրայելի վարչապետը ծրագրել է նաեւ հանդիպումներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաեւ համաշխարհային այլ առաջնորդների հետ: 

Haaretz-ի հաղորդմամբ՝ Մերկելն ու Մակրոնը գագաթաժողովի շրջանակում Նեթանյահուի հետ հանդիպման հարցումները չեղարկել են: