Եթե Վրաստանից զավթված տարածքների վերաբերյալ Թբիլիսիի եւ Եվրոպայի տեսակետները չհամընկնեն, արդյունքը անարդյունավետ կլինի: Այս մասին հայտարարել է, Վրաստանի Եվրոպայի հետ ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Նրա խոսքով, որքան մոտ լինեն Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի  վերաբերյալ Վրաստանի եւ Եվրոպայի մոտեցումները, այնքան արդյունավետ կլինեն եվրոպացիների նոր նախաձեռնությունները Վրաստանում:

Ինչպես գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է հանձնաժողովի նախագահը, արեւմտյան գործընկերների համար ընդունել է Վրաստանի կողմից ներկայացված «Ինտեգրման ռազմավարական փաստաթուղթը», որը շատ մոտ է նրանց մոտեցումներին: