Դեկտեմբերի 3-ի առավոտյան Երեւանում տեղի է ունեցել հերթական ճանապարհային պատահարը:
Ճանապարհային պատահարի հետեւանքների վկան դարձած NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ժամը 10-ի սահմաններում Իսակովի պողոտայում վթար է տեղի ունեցել 3 ավտոմեքենաների մասնակցությամբ՝ BMW, Toyota եւ Hundai, որի հետեւանքով շրջվել է վերջին ավտոմեքենան՝ 34 PT 221 համարանիշով: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Վթարը դարձել է խցանման պատճառ: Տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության մի քանի անձնակազմեր:


























