«Հասարակության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որն առաջարկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, դեկտեմբերի 3-ին չմտավ Հայաստանի Ազգային ժողովի օրակարգ, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

ԲՀԿ-ն մասնավորապես առաջարկում էր ավելացնել սեփականատերերին իրենց սեփականության օտարման համար վճարվող փոխհատուցման չափը։

Գործող օրենքով սեփականության օտարման համար վճարվում է հավասարարժեք փոխհատուցում։ Հավասարարժեք է համարվում այն գումարը, որը գերազանցում է օտարվող գույքի շուկայական արժեքի 15 տոկոսը։ ԲՀԿ պատգամավորները առաջարկում են այդ թիվն ավելացնել մինչեւ 25 տոկոս։

Բայց, Հայաստանի կառավարության կարծիքով, 15-ը 25 տոկոսով փոխարինելը չի լուծի խնդիրը, քանի որ, ըստ էության, այն կկիրառվի բոլոր անձանց հանդեպ, անկախ այն բանից, թե արդյոք, օրինակ, հանրային շահերի համար օտարվող սեփականությունը նրանց եկամտի միակ աղբյուրն է։ Այսպիսով, կառավարությունն առաջարկում է պահպանել օրենքի քննարկվող հոդվածն առանց փոփոխությունների։