Չեխիայի իշխանությունները վերականգնել են գրող Միլան Կունդերայի քաղաքացիությունը, որը 1974 թվականից ապրում է Ֆրանսիայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Právo-ին։

Նրա տվյալներով՝ երկրի քաղաքացու անձնագիրը չեխ ամենահայտնի գրողներից մեկին հանձնվեց Ֆրանսիայում հանրապետության դեսպանի կողմից։ Արարողությունը տեղի ունեցավ 90-ամյա հեղինակ Փարիզի բնակարանում։

Կունդերան չեխական քաղաքացիությունից զրկվել էր 1979 թվականին այն ժամանակվա Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության կոմունիստական իշխանություններին քննադատելու պատճառով, որը գոյություն է ունեցել 1960-1990 թվականներին։ 1981-ին գրողը դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։

Կիսելով սոցիալիստական գաղափարները՝ 1948-ին Կունդերան մտել է Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցություն։ 1950-ին հեռացվել է կուսակցությունից, իսկ վեց տարի անց նորից ընդունվել է նրա շարքեր։ Այդ շրջանում Կունդերան չեխերեն է թարգմանել Վլադիմիր Մայակովսկու (1893-1930) հեղափոխական երգերը, ստեղծել բանաստեղծական շարքեր չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ, հրապարակախոս Յուլիուս Ֆուչիկի (1903-1943) մասին։

1968 թվականի օգոստոսին Կունդերան նրանց շարքում էր, ովքեր բողոքում էին ընդդեմ երկիր Վարշավյան պայմանագրի զորքերի մտնելու։ Հետագայում նա զրկվեց դասախոսելու իրավունքից, նրա գրքերը դադարեցին կարդալ։ 1970-ին գրողը նորից հեռացվեց կոմկուսից։ Այդ ժամանակվանից նա իրեն քաղաքական ոչ մի շարժման մասնակից չի համարում։

Կունդերան գրել է ավելի քան 20 վեպ, էսսեներ, բանաստեղծական ժողովածուներ եւ պիեսներ։ 1967-ին լույս է տեսել նրա առաջին՝ «Կատակ» վեպը։ Կարծիք կա, որ դրա հիմքում դրվել է գրողի սեփական պատմությունը։ Կունդերային հռչակ բերեց «Ծիծաղելի սերեր» նովելների ժողովածուն (1969)։ 1980-ականների վերջից նա փակ կյանք է վարում եւ հարցազրույցներ չի տալիս։