WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հաստատել է, որ պատրաստվում է  հայց ներկայացնել ընդդեմ Guardian թերթի:  Այդ մասին Ասանժը հայտարարել է իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ` 700 հոգանոց լսարանի առջեւ, գրում է Rosbalt-ը:

WikiLeaks- հիմնադրի խոսքով` հայցը կապված է իր մասին գրքի հետ, որը գրել են Guardian-ի լրագրողներ Դեյվիդ Լին եւ Լյուկ Հարդինգը, ովքեր չեն ցանկացել հրապարակել սկանդալային տեղեկություններ հաղորդողների իսկական անունները, քանի որ նրանց կարող էր վտանգ սպառնալ:  Ասանժն իր հերթին իբր հայտարարել է, թե «նրանք դրան արժանի են»: Հեղինակները մեջբերել են նրա խոսքերը գրքում:

Guardian-ին ներկայացուցիչները հայտարարել են, որ թերթը դեռեւս ոչ մի դատական հայց  չի ստացել:

Հիշեցենենք, որ Guardian-ը WikiLeaks-ի հինգ գլխավոր գործընկերներից էր: Ասանժը, ով բողոքարկել է բրիտանական դատարանի` էքստրադիցիայի մասին որոշումը, ներկայումս Մեծ Բրիտանիայում է: