Լիբիայի կառավարությունը, Մուամար Քադաֆիի գլխավորությամբ, ընդունել է Աֆրիկական միության կողմից ներկայացված` երկրում իրավիճակը կարգավորելուն ուղղված առաջարկությունները: Այս մասին հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման:

Աֆրիկական միության պատվիրակության բանակցությունները Քադաֆիի հետ անցկացվել են  ապրիլի 10-ին Տրիպոլիում: Դեռեւս հայտն չէ, թե ինչ են իրենցից ներկայացնում առաջարկությունները: Զուման տեղեկացրել է, որ պատվիրակությունն ուղեւորվում է Բենգազի` հանդիպելու ապստամբների հետ, գրում է Lenta.ru-ն:

Sky News հեռուստաընկերության լրագրողի փոխանցմամբ, բանակցություններից հետո Քադաֆին հյուրերի հետ դուրս է եկել վրանից, նստել մեքենան եւ գնացել այն վայրը, որտեղ հավաքվել են ռեժիմի կողմնակիցները:  Այնտեղ նա դուրս է եկել, լռելյայն ողջունել ամբոխին եւ հեռացել: Պատվիրակներին եւս այլ բան չի մնացել, քան հեռանալը: