Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը, որում ընդգրկված են տարածաշրջանի միապետական կառուցվածք ունեցող վեց երկրներ, ապրիլի 10-ին Եմենի նախագահ Ալի Սալեհին կոչ է արել հրաժարական տալ:

Խորհրդի նիստը տեղի է ունեցել Էլ Ռիյադում, որին մասնակցել են Քուվեյթի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Օմանի եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչները: Մասնակիցները Եմենի առաջնորդին առաջարկել են իշխանությունը փոխանցել փոխնախագահ Աբդուրաբե Հադիին, գրում է Lenta.ru-ն:

Բացի այդ, առաջարկվել է Եմենում ընդդիմության ղեկավարությամբ ստեղծել ազգային միասնության կառավարություն, որը կզբաղվի սահմանադրական հարցերով եւ ընտրությունների կազմակերպմամբ: