Ավերիչ երկրաշարժից եւ դրան հետեւած ցունամիից մեկ ամիս հետո Ճապոնիայում անհետ կորածների ցուցակներում դեռ 14 հազար մարդ կա:
Երկրի օրենսդրության համաձայն, մարդն, ում ճակատագրի եւ գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ, անհետ կորած է համարվում երեք ամսվա ընթացքում:
Ներկայումս երկրի մոտ 151 հազար բնակիչներ մնում են ժամանակավոր կացարաններում, գրում է Gazeta.ru-ն:
Տարերքի զոհ են դարձել մոտ 13 հազար մարդ:
Այսօր կայանալու է վարչապետ Նաոտո Կանի ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացնելու է կառավարության ծրագիրը` տուժած տարածաշարջանների վերականգնման եւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման ուղղությամբ:





























