Ուլան Ուդեի օդանավակայանում ոստիկանին կաշառելու փորձ կատարելու համար երեք տարվա ազատազրկման է դատապարտվել Հայաստանի մի քաղաքացի։

Էմիլ Ավետիսյանը հույս է ունեցել այս կերպ խուսափել Ռուսաստան ժամանելու հետ կապված կանոնները խախտելու հետեւանքով առաջացած վարչական պատասխանատվությունից, հայտնում է ՌԻԱ «Սիբիրը»։

Ավետիսյանը ձերբակալվել է կաշառք տալու պահին։ Նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։

Որոշ տվյալներով, Ռուսաստանում աճում է ԱՊՀ երկրների քաղաքացիների կողմից կատարվող հանցագործությունների աճ է նկատվում։