Երեւանում ապրիլի 10-ին՝ժամը 16.25-ին ,անձը չպարզված քաղաքացին հայտնել է, որ ինքը գտնվում է խափանված վերելակում (Նոր Նորքի 7-րդ զանգված, թիվ 35 շենք) եւ հարկավոր է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:   

Դեպքի վայր են մեկնել նաեւ Նոր Նորք վարչական շրջանի «Վերելակ» ՍՊԸ աշխատակիցները, որոնց ուժերով վերելակից դուրս է բերվել 72-ամյա Գեղեցիկ Ներսիսյանը: