2009թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էին 49.8 տոկոսով եւ կազմել 4979.6 հազար լիտր:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ օգոստոսի ընթացքում արձանագրվել է կոնյակի արտադրության ծավալների աճ: Հիշեցնենք, որ հունվար-հուլիս ամիսների տվյալներով՝ կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 51.3 տոկոսով:



























