Apple կորպորացիայի ղեկավար Սթիվ Ջոբսը առաջին անգամ հավանություն է տվել իր կյանքի մասին պատմող գրքի հրատակմանը: Apple-ի ղեկավարի առաջին «պաշտոնական» կենսագրությունը, «iSteve: The Book of Jobs» վերնագրով, գրախանութներում կհայտնվի 2012 թ սկզբին, հաղորդում է Simon & Schuster հրատարակչությունը:
Գրքի հեղինակ Վոլտեր Իսահակսոնը նաեւ Բենջամինի Ֆրանկլինի եւ Ալբերտ Էյնշտեյնի մասին է գիրք պատրաստել: Սթիվ Ջոբսի կյանքի մասին գիրքը Վոլտեր Իսահակսոնը սկսել է դեռ 2009 թ: Նա արդեն հարցազրույցների շարք է արել Ջոբսի, նրա ընտանիքի անդամների, գործընկերների եւ մրցակիցների.հետ:
Սթիվ Ջոբսի մասին գրքեր վաղուց արդեն վաճառվում են ամբողջ աշխարհում, սակայն մինչ Իսահակսոնի նախաձեռնությունը, նրանցից ոչ մեկին Apple-ի հիմնադիրը հավանություն չի տվել:
Այս տարվա հունվարին Սթիվ Ջոբսը հիվանդության պատճառով թողել էր Apple-ի ղեկավարումը: Վերջին տարիների ընթացքում նա արդեն երրորդ անգամ է թողնում ընկերության անմիջական ղեկավարումը` հիվանդության պատճառով:





























