Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ԱՄՆ Սենատին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ «Կիսվեք եւ զանգահարեք ձեր սենատորներին հենց հիմա, կոչ արեք նրանց քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին»,- Instagram-ում գրել է Քարդաշյանը՝ հիշեցնելով, որ Ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել է այդ բանաձեւը։
Նշենք, որ այսօր սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը մտադիր են չորրորդ անգամ Սենատին ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։
Ավելի վաղ այն մերժվել էր մյուս սենատորների կողմից, որոնք Սպիտակ տան խնդրանքով վետո էին դրել բանաձեւի վրա։





























