Թերթը գրում է, որ կիրակի Ֆրանսիայում ապրող հայերն ու թուրքերը մասնակցել են Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի կազմակերպված միջոցառմանը` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հիշատակի արարողությունը կրել է «Collectif Biz Myassine» (Մեզ հետ միասին) խորագիրը:

Հավաքի պաշտոնական հայտարարությունը ստորագրել են գրող Դենիս Դոնիկիյանն ու Կանաչների կուսակցության անդամ Միչել Աթալայը:

Կողմերն ընդգծել են իրենց մեծ ցանկությունը` հավերժացնել 2008-ին չորս թուրք մտավորականների նախաձեռնած ներման քարոզարշավն ու կամուրջներ կառուցել հայ եւ թուրք քաղաքացիական հասարակությունների միջեւ: