Թուրքիայի Սիվասի հայ հայմայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի դեմ իրականացվելքի մահափորձի վերաբերյալ հարցերին պատասխանելու համար Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարան է բերվել  2-րդ «Էրգենեկոն»-ի գործով անցնող մեղադրյալ Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության վարչության պետի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինը:

Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ`  «Էրգենեկոն»-ի գործով անցնող առանցքային դեմքերից Իբրահիմ Շահինին բանտից բերել եմ  դատարան, որտեղ նրան  մոտ մեկ ժամ հարցաքննել է հատուկ իրավասություններով հանրապետական դատախազ Քասըմ Իլիմօղլուի կողմից:

Հարցաքննությունը կապված է եղել Սիվասի (Սեբաստիա) հայ հայմայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի դեմ իրականացվելքի մահափորձի մանրամասներին: Հարցաքննությունից հետո Իբրահիմ Շահինը կրկին բանտ է տեղափոխվել:

Նշենք, որ  Իբրահիմ Շահինը «Էրգենեկոն»-ի գործով մեկ այլ մեղադրյալ  Էրսին Գյոնենջիի միջոցով հրահանգել էր Էմրահ Գյոնենջիին՝ իմանալ  Սիվասի նահանգի հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի հասցեն՝ նրան սպանելու համար:

Հիշեցնենք, որ  «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել:  «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել  Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը: