Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0,37 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 59,85 դոլար, փոխանցում է RT-ն։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ փետրվարյան մատակարարումներով նվազել են 0,32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 65,01 դոլարի։