Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 11-ի երեկոյան Երեւան քաղաքի «Նոյ» թաղամասի թիվ 47 տան հարակից տարածքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետեւանքով վնասվել է խողովակը, կա գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի  օպերատիվ խումբը:

Դեպքի վայր ժամանած գազի ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են խողովակի վթարա-վերականգնողական աշխատանքներ: