«Միացյալ Վրաստան» շարժման առաջնորդ, ընդդիմադիր Նինո Բուրջանաձեն «Դելո»-ին տված հարցազրույցում ասել է, թե Վրաստանում հնարավոր չէ իշխանության գալ ընտրությունների միջոցով:
«Քանի դեռ Սահակաշվիլին է նախագահ, գոյություն ունի իշխանափոխության մեկ ուղի` զանգվածային բողոք եւ հարկադրանք, այլ բան, ցավոք, չկա»,- ասել է նա:
Միաժամանակ Բուրջանաձեն ենթադրել է, որ վրացական իշխանություններն ուժ կկիրառեն ընդդիմության նկատմամբ: «Բայց դա միայն կարագացնի նրանց վախճանը: Ես չէի ցանկանա, որ Սահակաշվիլին կրկներ Քադաֆիի սարսափելի սխալները»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահը` հավելելով, որ բոլոր ակցիաները իրականացվում են օրենքի շրջանակներում:





























