Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի արդյունքում Հայաստանի քաղաքացի է տուժել: Ինչպես NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, այդ քաղաքացին Սամվել Էրիկի Սահակյանն է:
Ներկայումս Սամվել Սահակյանը գտնվում է Մինսկի 9-րդ հիվանդանոցի օտոլարինգոլոգիայի բաժանմունքում:
Պայթյունը որոտացել է նախօրեին` ժամը 17:58-ին, մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում: Պայթյունն այնքան հզոր է եղել է, որ բետոնե հատակին փոս է գոյացել, մասամբ փլուզվել են առաստաղն ու էսկալատորի պատերը: Պայթյունի պահին դեպքի վայրում մոտ 300 մարդ է եղել:
Բելառուսի գլխավոր դատախազությունը դեպքի որպես ահաբեկչություն է որակել: Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 5-ից 7 կգ տրոտիլ: Ռումբը գտնվել է երկրորդ վագոնի նստարարներից մեկի տակ, եւ դրա մեջ խոցող տարրեր են եղել: Վերջին տվյալներով, սպանվել է 12 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 134-ի:
Մինսկի մետրոյում տեղի ունեցած ողբրեգության կապակցությամբ Մինսկում ապրիլի 13-ը սգո օր է հայտարարվել:





























