ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված Հայաստանում մարդու իրավունքների զեկույցի Ղարաբաղին վերաբերող մասում աղաղակող հակասություններ կան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ դա տարակուսանք է հարուցում:

Նրա խոսքով, այդ փաստաթղթում գրված դրույթները ուղղակիորեն հակասում են ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի հայտարարություններին, ովքեր բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հիման վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը նշված զեկույցում գրել է. «Էթնիկ հայ անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկողության տակ պահել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մեծ մասն ու շրջակա 7 ադրբեջանական տարածքները»: