Մոսկվայում ձերբակալվել է մի հայ դեռահաս, ով տանը կազմակերպված երեկույթի ժամանակ վիրավորել է իր երեք ընկերներին։

16-ամյա Սերգեյ Հարությունյանը դանակով հարվածել է ընկերուհու աչքին։ Այնուհետեւ հարձակվել է իր երեք ընկերների վրա։ Դեռահասները ծանր վնասվածքներ են ստացել։

Հետաքննությունը պետք է պարզի, թե ինչն է ստիպել տղային այսքան դաժան արարք գործել։ Նախնական տվյալներով, Հարությունյանի տանը կազմակերպված երեկույթն առանց սպիրտային խմիչքների չի անցել։