Volkswagen Group-ը եւ Կատարը երկրի մայրաքաղաք Դոհայի տրանսպորտային համակարգում անօդաչու ավտոբուսներ եւ կառքեր ներդնելու մասին պայմանագիր են կնքել, հայտնում է Naked-Science-ը՝ հղում կատարելով Engadget թերթին։

Պայմանագիրը նախատեսում է VW Group-ի չորս ապրանքանիշի՝ Volkswagen Commercial Vehicles-ի, շվեդական ավտոարտադրող Scania-ի, MOIA «տաքսի-շերինգի» բջջային ծառայության եւ Audi-ի դուստր-կազմակերպություն Aut Automotive Intelligent Driving-ի Project Qatar Mobility անվանումով նախագծին մասնակցություն։

Խնդիրն է՝ բառացիորեն նորից վերստեղծել Դոհայի տրանսպորտային համակարգը, որտեղ կարելի կլինի ներդնել էլեկտաբուսներ՝ դրանք համատեղելով հասարակական տրանսպորտի արդեն գոյություն ունեցող ցանցի հետ, ինչպես նաեւ մշակել ծրագրային ապահովում։

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, Կատարը իդեալական թեսթային հարթակ է Volkswagen-ի համար։ Բարենպաստ կլիմայով արաբական այս երկիրը նաեւ 2022թ․ կընդունի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի համար իշխանությունները կառուցել ու կառուցում են բազմաթիվ հրաշալի ճանապարհներ եւ ամեն կերպ թարմացնում են քաղաքային ենթակառուցվածքները։