Պետերբուրգում դատարանը վճիռ է կայացրել «Կարելյան ձկնորսական նավատորմ» ԲԲԸ լիազոր-ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի նկատմամբ: Նրան մեղադրում են մեքենայությունների եւ ձեռնարկության ունեցվածքը վաճառելու մեջ:
Քաղաքի դատախազության տվյալներով, 38-ամյա Կարեն Հարությունյանը նոտարական վկայական է ունեցել եւ անձնական հարստացման նպատակով մեքենայությունների է գնացել` վաճառելով ընկերության գույքը:
2006թ. դեկտեմբերին ստորագրվել են նախնական պայմանագրեր, բայց Հարությունյանը, ստանալով 2,6 միլիոն ռուբլի, չի կատարել իր պարտավորությունները:
Դատարանն ամբաստանյալին դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման եւ 2 տարվա փորձաշրջանի, հաղորդում է «Բիզնես նորությունների գործակալությունը»:





























