Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետը փակ է ավտոտրանսպորտի երթեւեկության համար, ապրիլի 12-ին հաղորդել է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Յուլիա Ստարչենկոն:
«Ռազմական վրացական ճանապարհը ներկայումս փակ է ուշեղ ձնաբքի պատճառով վրացական կողմի խնդրանքով, որ հայտնել է, թե ձյունը կաթվախահար է արել երթեւեկությունը Կրեստովի լեռնանցքում»,- ասել է նա:
«Կազբեգի-Վերին Լարս» անցակետը միակ պաշտոնական անցակետն է վրաց-ռուսական սահմանին: Հայաստանի համար այս անցակետը միակ ցամաքային ելքն է դեպի Ռուսաստան:





























