ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդ հրամանագրի Մարտական հերթապահության ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է.

Ռուբիկ Առաքելի Սահակյանը` ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին հրաձգային վաշտի 3-րդ հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ:

Մարտական հերթապահության ընթացքում առաջադրանքների հստակ եւ օրինակելի կատարման համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են.

Խաչիկ Սամվելի Վարդանյանը` ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ մոտոհրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Ռուբեն Վլադիմիրի Վարդանյանը` ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ- շտաբի պետ, կապիտան: